Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայերի Սուրբ Ծնունդը. տեսանյութ

Jan 06, 2016 Comments Off on Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայերի Սուրբ Ծնունդը. տեսանյութ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր հայրենակիցներին շնորհավորել է Սուրբ Ծննդի եւ Նոր տարվա կապակցությամբ:

«Հարգելի հայեր, շնորհավորում եմ Ձեր Սուրբ Ծնունդը եւ Նոր տարին»,- «Բորուսիայի»ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում ասում է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներն արդեն վերադարձել են ամանորյա արձակուրդից եւ հունվարի 4-ից վերսկսել մարզումները: Հունվարի 7-ին Թոմաս Տուխել թիմը մեկնելու են Դուբայ, որտեղ մինչեւ ամսի 16-ն անցկացնելու են տարվա առաջին հավաքը: Մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլի ընթացքում «Բորուսիան» կանցկացնի 2 ստուգողական խաղ: Հունվարի 15-ին դորտմունդցիները Դուբայում կմրցեն կորեական «Չոնբուկ Մոթորզի» հետ, իսկ հունվարի 19-ին Գերմանիայում կհանդիպեն Պրահայի «Սպարտային»:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: