Մեքենաները խոչընդոտում են

Jan 06, 2016 Comments Off on Մեքենաները խոչընդոտում են

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փողոցների ձնամաքրման աշխատանքները: Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրին տևական ժամանակ կայանած մեքենաները: Հաշվի առնելով այս հանգամանքը, աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար վարորդներին հորդորում ենք հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները :

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: