Ռեալը Բենիտեսին 10 միլիոն եվրո կվճարի

Jan 06, 2016 Comments Off on Ռեալը Բենիտեսին 10 միլիոն եվրո կվճարի

Մադրիդի «Ռեալը» պայմանագրի վաղօրոք խզման համար փոխհատուցում կտրամադրի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին:

Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը, «արքայական» ակումբն իսպանացի մասնագետին կվճարի 10 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Բենիտեսը պաշտոնավարումը սկսել էր 2015 թվականի ամռանը: Օրերս նրան նշյալ պաշտոնում փոխարինել է Զինեդին Զիդանը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: