Որքան աշխատավարձ կստանա Զիդանը «Ռեալ»-ում

Jan 06, 2016 Comments Off on Որքան աշխատավարձ կստանա Զիդանը «Ռեալ»-ում

Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շատ ցածր աշխատավարձ կստանա «արքայական ակումբ»-ում: Մարզչի տարեկան աշխատավարձը 2.5 մլն եվրո կկազմի: Այդ մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Նշվում է, որ Զիդանից ավելի քիչ մադրիդյան ակումբում վաստակում են միայն Դենիս Չերիշևը, Լուկաս Վասկեսը, Նաչոն և Կիկո Կասիլյան:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանը փոխարինել է Ռաֆայել Բենիտեսին, ով մշտապես կոնֆլիկտներ էր ունենում թիմի խաղացողների հետ:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: