Հռոմի պապի նամակը հանձնել են Արամ Առաջինին

Jan 06, 2016 Comments Off on Հռոմի պապի նամակը հանձնել են Արամ Առաջինին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսին նախօրեին այցելել է Պապական նվիրակ Կապրիել Քաչիա եպիսկոպոսը և հանձնել Հռոմի Ֆրանցիկսոս պապի շնորհավորական նամակը Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:  Պապական նվիրակը Արամ Առաջինին է փոխանցել նաև Վատիկանի գլխավոր պատասխանատուների շնորհավորանքները:

Արամ Առաջինն իր գնահատանքն ու շնորհակալությունն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  կապակցությամբ Վատիկանի և հատկապես Հռոմի պապի՝ հայ ժողովրդի արդար դատի նկատմամբ ցուցաբերած ամբողջական զորակցության համար:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել եմ Միջին Արևելքի նոր զարգացումները և այդ շրջանակում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև առաջացած լարվածությունը: Ընդգծվել է, որ ամեն գնով անհրաժեշտ է թուլացնել այդ լարվածությունը, քանի որ հետևանքները կարող են բացասաբար անդրադառնալ ամբողջ Միջին Արևելքի վրա: Նաև քննարկվել է Լիբանանի ներքին իրավիճակը և գալիք նախագահական ընտրությունները:

Վեհափառ Հայրապետն առաջարկել է Պապական նվիրակին Վատիկանի անունից հանդիպումների ունենալ քաղաքական տարբեր ուժերի հետ, որպեսզի վերջիններս առաջնահերթություն տան նախագահական ընտրություններին և հեռու պահեն Լիբանանը տարածաշրջանային հարցերից:

Armedia.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: