Զիդանն արժանի է. Նադալ

Jan 06, 2016 Comments Off on Զիդանն արժանի է. Նադալ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի կարծիքով՝ Զինեդին Զիդանն արժանի է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը: «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի բազմակի չեմպիոնը նշել է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չկարողացավ հասնել սպասվող արդյունքների:

«Ափսոս, որ Բենիտեսի հետ նման բան կատարվեց: Նա չհասավ այն արդյունքներին, որոնց սպասում էր: Դժվար է աշխատել նոր ակումբում, հետո էլ այդքան շուտ հեռանալ:

Սակայն եթե այդ փոփոխությունն անհրաժեշտ էր, ապա Զիդանն իր տեղում է: Նա ֆուտբոլի և սպորտի պատմության մի մասն է: Ճանաչում եմ Զիդանին: Նա հիանալի նաձնավորություն է և արժանի է զբաղեցնել «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը»,-AS-ը մեջբերում է Նադալի խոսքերը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: