Վարդիի աշխատավարձը կարող է կրկնապատկվել

Jan 06, 2016 Comments Off on Վարդիի աշխատավարձը կարող է կրկնապատկվել

Առաջիկա օրերին Ջեյմի Վարդին կարող է նոր պայմանագիր ստորագրել «Լեսթեր»-ի հետ: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

«Լեսթեր»-ը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին՝ բարելավված պայմաններով: Վարդիի աշխատավարձը կավելանա նվազագույնը երկու անգամ:

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Այժմ Վարդին շաբաթական 40 հազար ֆունտ է վաստակում: Ընթացիկ մրցաշրջանում նա 21 հանդիպում է անցկացրել «Լեսթեր»-ի կազմում, 15 գոլ է խփել և գոլային 5 փոխանցում կատարել:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: