Բաղդադը միջնորդ կդառնա Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև

Jan 06, 2016 Comments Off on Բաղդադը միջնորդ կդառնա Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաֆարին հայտարարել է, որ Բաղդադը միջնորդ կդառնա Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ճգնաժամի լուծման գործում։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։

Կիրակի Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ Ալ-Ջուբեյրը հայտարարել էր Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ թագավորության ներքին գործերին «բացահայտ միջամտության» համար։

Սաուդյան Արաբիայից հետո Բահրեյնը նույնպես հայտարարել էր Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։ Նրան հաջորդել էր Սուդանը։ Իսկ ԱՄԷ-ն հայտարարել էր դիվանագիտական հարաբերությունները՝ մինչև ժամանակավոր հավատարմատարների մակարդակի իջեցնելու մասին։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: