Վենեսուելայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը սկանդալով է սկսվել

Jan 06, 2016 Comments Off on Վենեսուելայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը սկանդալով է սկսվել

Վենեսուելայի ազգային ասամբլեայի առաջին նիստը, որում ընդդիմությունը վերջին 17 տարվա ընթացքում առաջին անգամ ձայների մեծամասնություն էր ստացել, առանց սկանդալի չի ընթացել:

Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցության (ՎՄՍԿ) պատգամավորներն ընդդիմադիր Ժողովրդավարական միասնության բլոկի (ԺՄԴ) ներկայացուցիչներին մեղադրել են կանոնակարգը խախտելու համար եւ լքել են օրենսդիր մարմնի ղեկավարության երդման արարողությունը:

Ավելի վաղ խորհրդարանի նոր նախագահ էր ընտրվել հայտնի ընդդիմադիր, «Ժողովրդավարական գործողություն» կուսակցության գլխավոր քարտուղար 72-ամյա Էնրի Ռամոս Ալլուպը:

Նոր նախագահի ելույթի առանցքային կետերից մեկը նրա հայտարարությունն էր այնպիսի մեխանիզմի մշակման մասին, որը թույլ կտա փոխել Մադուրոյի ղեկավարած գործադիր իշխանությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ Վենեսուելան «ներքաշվել է առանց պայմանների պատերազմի մեջ», որի նպատակն է «ոչնչացնել հայրենիքի բոլոր հիմքերը»:

2015-ի դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, որտեղ միապալատ խորհրդարանում ԺՄԲ-ն ստացել էր 167 ձայնից 109-ը, երեք մանդատ բաժին է հասել տեղաբնիկների ներկայացուցիչներին, որոնց Չավեսի հետեւորդներն իրենց կողմնակիցն են համարում: Մադուրոյի ղեկավարած ՎՄՍԿ-ն 55 տեղ է ստացել` 41 տեղ պակաս, քան նախորդ գումարման խորհրդարանում:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: