Լուգանսկում ազատ կարձակեն ուկրաինացի բոլոր ռազմագերիներին

Jan 06, 2016 Comments Off on Լուգանսկում ազատ կարձակեն ուկրաինացի բոլոր ռազմագերիներին

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ղեկավարությունը հայտնել է, որ Սուրբ Ծննդի կապակցությամբ ազատություն կշնորհի բոլոր ուկրաինացի ռազմագերիներին:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին իր տոնական ուղերձում հայտնել է ԼԺՀ  նախագահ Իգոր Պլոտնիցկին:

«Սուրբ  Ծննդի նախօրեին ես հրամայել եմ ազատ արձակել ԼԺՀ տարածքում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի բոլոր զինծառայողներին»,-նշել է Պլոտնիցկին:

Աղբյուրը մանրամասնում է, որ դեռևս հստակ հայտնի չէ, թե կոնկրետ քանի ռազմագերի կա ԼԺՀ տարածքում:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: