Սաուդյան արքայազնը չեղյալ է հայտարարել բոլոր ներդրումներն Իրանում

Jan 06, 2016 Comments Off on Սաուդյան արքայազնը չեղյալ է հայտարարել բոլոր ներդրումներն Իրանում

Սաուդյան Արաբիայի արքայազն  Ալ-Վալիդ բեն Թալալը չեղյալ է հայտարարել  Իրանի հետ կապված իր բոլոր ներդրումներն ու ծրագրերը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով  Reuters-ին:

Նշվում է, որ  նա մերժել է Իրանի դեսպանի՝ հանդիպելու խնդրանքը: Բեն Թալալը նաև չեղյալ է հայտարարել Flynas  ավիաընկերության բոլոր թռիչքները Իրան: Այդ ավիաընկերության բաժնետոմսերի 34 տոկոսը պատկանում է նրան: Գործակալությունը չի հստակեցնում, թե Իրանում կոնկրետ որ ծրագրերն է ֆինանսավորել արքայազնը:
Հունվարի 3-ին Թեհրանում  ցուցարարները հարձակվել էին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, դրանից հետո Սաուդյան Արաբիան խզել էր դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: