Արթուր Աբրահամի առանձնահատուկ Ամանորը. մանրամասնում է չեմպիոնը

Jan 07, 2016 Comments Off on Արթուր Աբրահամի առանձնահատուկ Ամանորը. մանրամասնում է չեմպիոնը

Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ  IBF վարկածով միջին քաշային կարգի  աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն  օրերս տոնած հերթական հաղթանակից հետո բարի ավանդույթի համաձայն կրկին եկել է Հայաստան:

Այս տարի աշխարհի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Ամանորը դիմավորեց սիրելի  կնոջ և ընտանիքի անդամների հետ միասին Հայաստանում:

«Երկար տարիներ ընտանիքիցս հեռու եմ դիմավորել, այս տարի շատ ուրախ եմ, որ այսպես դասավորվեց և ընտանիքիս, կնոջս կողքին եմ»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում զգացումներով կիսվեց Արթուր Աբրահամը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը  Ամանորի գիշերը շարունակում է  երազանքներ պահել.«Երազանքս այն է, որ մեր երկրում խաղաղություն լինի, բոլորը ինչ նպատակներ ունեն` իրականանա»,-ասաց չեմպիոնը:

Աբրահամի համար Ամանորը ամենասիրված տոներից է . «Նոր տարին ջերմության տոն է, նորության տոն է, ամեն ինչ նոր է սկսվելու, լինելու, մի տեսակ առանձնահատուկ խորհուրդ կա»,-ընդգծեց Աբրահամ

«Սա այն բացառիկ տոներից է, որ առանց ջերմության չի անցնում: Միայն տներով գնալ-գալը, օրը 24 ժամ միմյանց շնորհավորելը, գրկելը, ուտել-խմելը, ուրախանալը, այս ամենը ջերմություն է: Անչափ կարևոր է, որ այս տարի նաև իմ նորաստեղծ ընտանիքը ունեմ: Այս Ամանորը չեմ մոռանա»,-եզրափակեց Արթուր Աբրահամը:

Լուսինե Ղազարյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: