Չինական նահանգում տեղադրել են Մաո Ցզեդունի 36-մետրանոց արձանը

Jan 06, 2016 Comments Off on Չինական նահանգում տեղադրել են Մաո Ցզեդունի 36-մետրանոց արձանը

 

Չինական Հենան նահանգում տեղադրել են Մաո Ցզեդունի 36 մետրանոց արձանը: Հուշարձանի շինարարությունը մոտավորապես 462 հազար դոլար է արժեցել:

Այս մասին գրում էLenta.ru –ն՝ վկայակոչելով The South China Morning Post–ը:

Այդ միջոցները հավաքել են Տունսյույ գավառի բնակիչները: Այդ հսկայական հուշարձանը հենց այդ գյուղի կողքին է գտնվում: Արձանը պատրաստված է բետոնից ու պողպատից ու ծածված է ոսկեգույն ներկով: Տեղի բնակիչների կարծիքով հուշարձանը կդառնա տեսարժան վայր, որը կգրավի զբոսաշրջիկներին:

Չինաստանի կյանքի մասին Shanghaiist ոչ ֆորմալ բլոգն ուշադրություն է դարձրել վրա, որ արձանի կողքին երկրորդ գլուխն էլ կա: «Մենք կուզեինք իմանալ, թե ինչ են նրանք մտադիր անել Մաօի այդ լրացուցիչ գլխի հետ»:

Մաօ Ցզեդունը չինացի քաղաքական գործիչ է, որը կառավարում էր ՉԺՀ-ն հանրապետության հիմնադրման պահից՝ 1949 թ. սկսած մինչեւ իր մահը՝ 1976 թ.:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: