Սպիտակ տունը Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում

Jan 06, 2016 Comments Off on Սպիտակ տունը Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ բալիստիկ հրթիռի գործարկման պատճառով ԱՄՆ –ն Իրանի դեմ պատժամիջոցների «տեխնիկական հարցերն է քննարկում»:

Այս մասին գրում է ՝ վկայակոչելով Reuters-ը:

«Մենք լիովին պատրաստ ենք  պատժամիջոցներ ձեռնարկել, հիմա մենք որոշ տեխնիկական հարցեր ենք քննարկում»,- «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ` նշել է Քիրբին:

Ավելի վաղ ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովը հայտնել էր, որ 2015 թ. հոկտեմբերին Իրանի կողմից հեռահար գործողության հրթիռի արձակումը կատարվել է Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտումով:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: