Նոր ցիկլոն. Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են

Jan 10, 2016 Comments Off on Նոր ցիկլոն. Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Հայելի.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում ևս շարունակվելու է անկայուն եղանակը:
«Հունվարի 6-7-ին հանրապետության տարածքը կգտնվի արևմուտքից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, Կոտայքում, Վայոց Ձորում և Երևանում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում նաև բուք»,-ասաց Սուրենյանը:
Սուրենյանը հաշվի առնելով կանխատեսումների տվյալները փաստում է, որ հունվարի 8-ին Հայաստանը կգտնվի ցիկլոնի կենտրոնում, որի արդյունքում տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա:
Սուրենյանն նկատեց, որ այս պահին հարավ-արևմուտքից մեր երկիր են ներթափանցում տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը բաձրանում է, և կշարունակի բարձրանալ մինչև հունվարի 8-ը ներառյալ:
«Հունվարի 6-7-ին Երևանում օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի -3…-5, ցերեկը -1…+1 աստիճանի սահմաններում, իսկ ահա հունվարի 8-ին գիշերը սպասվում է -1…-3, ցերեկը 0…+2: Հատկապես ուժեղ կտաքանա Տավուշում և Սյունիքում, ինչի արդյունքում այստեղ հունվարի 8-ին սպասվող տեղումները հնարավոր է, որ լինեն թաց ձյան և անձրևի տեսքով»,- տեղեկացրեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: