Մեկնարկել են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները

Jan 06, 2016 Comments Off on Մեկնարկել են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները

Ձյան տեղումների դադարից հետո մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լայն թափով մեկնարկել են փողոցների ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքները: Այս ամենին զուգահեռ` փողոցները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով: Իրականացվող աշխատանքները համակարգվում են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և հատուկ օպերատիվ շտաբի կողմից: Աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: