Պայթյուն Քաբուլում

Jan 06, 2016 Comments Off on Պայթյուն Քաբուլում

Ինչպես հաղորդում է TOLO News հեռուստաալիքը, Վազիր Աքբար Խան թաղամասի փողոցներից մեկում, Քաբուլի այն շրջանում, որտեղ գտնվում են մի շարք երկրբերի դիվանագիտական ներկայացուցչությունները,  հունվարի 5-ին, պայթյուն է որոտացել։ Այդ թաղամասում են գտնվում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Գերմանիայի դիվանագիտական առաքելությունները։

Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան։

Դրանից մեկ օր առաջ 2 մահապարտ ահաբեկիչներ հերթով հարձակվել էին Աֆղանստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի վրա։ Հարձակման ժամանակ նրանք վիրավորել են մի քանի մարդու, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: