Ազնավուրը Սոչիում համերգ տալու ցանկություն է հայտնել

Jan 05, 2016 Comments Off on Ազնավուրը Սոչիում համերգ տալու ցանկություն է հայտնել

Շառլ Ազնավուրի և բազմաթիվ ռուս երկրպագուների հանդիպման նոր վայրը կարող է դառնալ Սոչի քաղաքը, որտեղ նա նախկինում երբեք ելույթ չի ունեցել: Նման մտադրություն համաշխարհային ճանաչում ունեցող երգիչը հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը:

«Ռուս հանդիսատեսի հետ առանձնահատուկ հարաբերություններ են ձևավորվել, և լիովին հնարավոր է, որ մենք կրկին հանդիպենք այս տարի, օրինակ, Սոչիում: Այնտեղ ես դեռ ոչ մի անգամ ելույթ չեմ ունեցել և շատ կցանկանայի ինձ համար նոր բեմ բացահայտել»,- ասել է Ազնավուրը:

Երգիչը հիշեցրել է, որ նախորդ տարի ռուս հանդիսատեսի հետ հանդիպել է 2 անգամ: Ազնավուրը հիշեցրել է, որ Մոսկվայում նախատեսել էր ընդամենը մեկ համերգ, սակայն տոմսերը չեն բավականացրել բոլորին, և ի պատասխան բազմաթիվ խնդրանքների` ինքը վերադարձել է 6 ամիս անց: Սակայն այս անգամ ոչ միայն ռուսական մայրաքաղաք, այլև Սանկտ Պետերբուրգ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: