ԻՊ-ի ահաբեկիչները կորցրել են իրենց տարածքի կեսը

Jan 05, 2016 Comments Off on ԻՊ-ի ահաբեկիչները կորցրել են իրենց տարածքի կեսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2015 թվականի վերջին զրկվել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 40 տոկոսից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կողմից գլխավորվող հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորենը, հաղորդում է  Reuters-ը։

Նշենք, որ 2014 թվականին ԻՊ-ի գրոհայինները գրավել էին Իրաքի տարածքի մոտ 1/3-ը, ներառյալ Մոսուլ քաղաքն ու հարձակում սկսել Բաղդադի վրա։

Այդ պահից ԻՊ-ի դեմ պայքարին են միացել 60 երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ,իսկ 2015-ի նոյեմբերից նաեւ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը։

Համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է Իրաքում ԻՊ-ի գրոհայիններին դուրս մղել մի շարք բնակավայրերից, ներառյալ Թիքրիթն ու Ռամադին։ Սիրիայում երկրի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը նույնպես մի շարք հաղթանակներ են արձանագրել, հաղորդում է Lenta.ru-ն։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: