Միջադեպ` Գառնի գյուղում

Jan 05, 2016 Comments Off on Միջադեպ` Գառնի գյուղում

Կոտայքի մարզի  Գառնի գյուղում հունվարի 4-ին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: NEWS..am-ին հայտնի է դարձել, որ երեկ գյուղացիներից մեկը ներխուժել է գյուղի առողջության կենտրոն, հարձակվել բուժքույրերի վրա ,վիճաբանել նրանց հետ, քաշքշել: Նախնական տեղեկություններով` տղամարդը կոտրել է սենյակներից մեկի դուռը, այնտեղից վերցրել պատվաստանյութ ու հեռացել:

Բժշկական կենտրոնի աշխատակազմը ահազանգել է իրավապահներին: Հարձակում կատարող տղամարդու ինքնությունը պարզվել է:  Հանգամանքները պարզվում են:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: