Մուշում ձերբակալվել է 22 մարդ

Jan 05, 2016 Comments Off on Մուշում ձերբակալվել է 22 մարդ

Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Մուշ նահանգի Բուլանըք շրջանում ձերբակալվել է 22 մարդ։ Ձերբակալությունների ալիքն իրականացվել է «ինքնավարություն» հռչակելու կապակցությամբ անցկացվող հետաքննության շրջանակներում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քրդաբնակ նահանգներում ինքնավարություն հռչակելու մասին հայտարարել է Դեմոկրատական շրջաններ կուսակցությունը (DBP)։ Դրա հետ կապված՝ Բուլանըքի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել։

Ձերբակալվել են DBP-ի շրջանային մասնաճյուղի ղեկավարության անդամները, ինչպես նաև երկու փոխքաղաքապետ։ Կասկածյալներին տեղափոխել են անվտանգության ծառայություն։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: