Թուրքիան ASALA-ի մարտիկներից Լևոն Էքմեքչյանի աճյունը հանձնեց նրա ընտանիքին

Jan 05, 2016 1 Comment

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ` ASALA-ի մարտիկներից Լևոն Էքմեքչյանի աճյունը հանձնվել է Ֆրանսիայում ապրող նրա ընտանիքին։ Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների միությունը (İHD)։

Էքմեքչյանը վիրավորվել էր 1982 թվականի օգոստոսի 7-ին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ և թուրքական խունտայի որոշմամբ 1983 թվականի հունվարի 28-ին մահապատժի է ենթարկվել։ Էքմեքչյանի աճյունը հուղարկավորել էին Անկարայում։ Հաղորդվում է, որ Էքմեքչյանի ընտանիքը նրա աճյունը վերադարձնելու հարցով թուրքական կողմին դիմել է մոտ երկու տարի առաջ։ Աճյունն արդեն վերադարձվել է, և դրա հետ կապված՝ İHD-ի ստամբուլյան մասնաճյուղը հունվարի 7-ին մամուլի ասուլիս է կազմակերպելու։

Գլխավոր Թողարկում, Լուրեր

Մեկ անդրադարձ “Թուրքիան ASALA-ի մարտիկներից Լևոն Էքմեքչյանի աճյունը հանձնեց նրա ընտանիքին” հրապարակմանը