Սիրիայի զորքերը հարձակվում են ահաբեկիչների տարածքների վրա

Jan 05, 2016 Comments Off on Սիրիայի զորքերը հարձակվում են ահաբեկիչների տարածքների վրա

Սիրիայի բանակի մարտիկներն ու ժողովրդական աշխարհազորայինների ջոկատներն այսօր սկսել են հարձակումը Դեյր-Հաֆիր քաղաքի վրա: Ինչպես հաղորդում է «Էլ-Մայադին» հեռուստակայանը` այնտեղ են կենտրոնացված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հիմնական ուժերը, որոնք հյուսիսից փակում են մուտքը Եփրատի վրա գտնվող Ռաքքա կենտրոնին` ինքնահռչակ «խալիֆայության» մայրաքաղաքին:

Ըստ հեռուստաալիքի տվյալների` կառավարական ուժերը հակառակորդին հետապնդում են Էլ-Բեբ քաղաքի ուղղությամբ` Հալեպից հյուսիս:

Հոմս գավառից հաղորդագրություններ են ստացվել գազային հանքաղբյուրի` Էշ-Շայերի շրջանում բախումների մասին: Սպանվել են ԴԱԻՇ-ի տասնյակ մարտիկներ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: