Իրանը ցուցադրել է բալիստիկ հրթիռների ստորգետնյա նոր բազան

Jan 05, 2016 Comments Off on Իրանը ցուցադրել է բալիստիկ հրթիռների ստորգետնյա նոր բազան

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ցուցադրել է հրթիռային սարքերի ստորգետնյա նոր բազան։ Բազա է այցելել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին։ Նախորդ անգամ Իրանը հրթիռային ստորգետնյա նոր բազան ցուցադրել է հոկտեմբերի կեսին։ Բազան գտնվում է 500 մետր խորության վրա։

Նոր բազայի կադրերում ցուցադրված են Emad հեռահար գործունեության բալիստիկ հրթիռները, որոնք տեղակայված են տարբեր տիպի շարժական սարքերի վրա։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ Իրանն այդ հրթիռները հաջողությամբ փորձարկել է հոկտեմբերի 11-ին։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: