Ցանկանում եմ աշխատել ԱՊԼ-ում. Գվարդիոլա

Jan 05, 2016 Comments Off on Ցանկանում եմ աշխատել ԱՊԼ-ում. Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է առաջիկա ամռանը մյունխենյան ակումբը լքելու որոշումը:

«Բավարիայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշման պատճառը հասարակ է. ես ցանկանում եմ աշխատել անգլիական Պրեմյեր լիգայում:

Դեռ բավականաչափ երիտասարդ եմ և ինձ նոր փորձություն է հարկավոր: Շատ շնորհակալ եմ «Բավարիային» ինձ վստահելու համար:

Իմ նոր թիմի հարցում դեռ չեմ կողմնորոշվել»,- ասել է կատալոնացի մասնագետը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գվարդիոլան, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: