Տարաձայնությունները պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Լավրով

Jan 05, 2016 Comments Off on Տարաձայնությունները պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Լավրով

Պարսից ծոցի պետությունների միջև առաջացած տարաձայնությունները պետք է հաղթահարվեն երկխոսության միջոցով, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել վերջին օրերին Պարսից ծոցի գոտում ստեղծված լարվածության հարթեցման վերաբերյալ: Վստահություն է հայտնվել, որ գոյություն ունեցող տարաձայնությունները պետք է հաղթահարվեն երկխոսության միջոցով: Ռետնո Մարսուդին ընդգծել է, որ Ինդոնեզիան, որպես խոշոր մուսուլմանական պետություն, հետաքրքրված է Ռուսաստանի հետ համագործակցությունում` իսլամական աշխարհում պառակտում թույլ չտալու նպատակով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` կողմերը նաև կողմ են արտահայտվել, որ ավելի ակտիվ օգտագործվի Իսլամական վեհաժողով կազմակերպության պոտենցիալը` ստեղծված իրավիճակի կարգավորման համար:

 

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: