Զիդանը չի ցանկանում

Jan 05, 2016 Comments Off on Զիդանը չի ցանկանում

Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի ցանկանում համեմատվել Գվարդիոլայի հետ, տեղեկացնում է Real Madrid Info-ն:

«Իմ առաջին խոսքերը ես հասցեագրել եմ իմ ֆուտբոլիստներին: Դրանք պարզ խոսքեր էին՝ «Ուրախ եմ ձեզ հետ լինելու համար»: Մենք կներդնենք մեր բոլոր ուժերը, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին: Այստեղ գնահատում են ֆուտբոլի որակը, և ես ցանկանում եմ համապատասխանել դրան: Թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է ակումբի համար: Խամեսը և Իսկոն նույնպես կարևոր են: Չեմ ցանկանում համեմատվել Գվարդիոլայի հետ: Ես այստեղ եմ, որպեսզի կարողանամ հասնել փայլուն արդյունքի:

Սա նոր փուլ է ինձ համար:

Ծանոթ եմ Մոուրինյոյի և Անչելոտիի հետ: Միշտ էլ փորձել եմ օգուտ քաղել նրանցից: Կարծում եմ, որ Բենիտեսը լավ աշխատանք է կատարել: Նրան հաջողություն եմ ցանկանում»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: