ԴԱԻՇ-ի գրոհայինները լրագրողուհու են մահապատժի ենթարկել

Jan 05, 2016 Comments Off on ԴԱԻՇ-ի գրոհայինները լրագրողուհու են մահապատժի ենթարկել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում գլխատել են լրագրող Ռուքիա Հասսանին: Այդ մասին հաղորդել է Syria:direct-ը:

Հասսանն արդեն հինգերորդ լրագրողն է, որոնց իսլամիստները մահապատժի են ենթարկել հոկտեմբերից ի վեր:

Հասսանը համագործակցել է Raqqa is Being Slaughtered Silently խմբի հետ, երբեմն գրել է Նիսան Իբրահիմ կեղծանվան տակ: ԴԱԻՇ-ի օկուպացրած տարածքներում, մասնավորապես Ռաքքայում կյանքի մասին նա պատմել է սոցցանցերի իր էջերում:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: