«Ճվճըվ Արոյի» որդու կեղծ համարներով թանկարժեք Mercedes-ը տեղափոխվեց «գաի պլաշչադկա»

Jan 05, 2016 Comments Off on «Ճվճըվ Արոյի» որդու կեղծ համարներով թանկարժեք Mercedes-ը տեղափոխվեց «գաի պլաշչադկա»

Այսօր` հունվարի 5-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes CԼՏ 350 մակնիշի HO 428 Y համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այն վարել է Երևան քաղաքի Սայաթ -Նովա պողոտայի բնակիչ, 24-ամյա Սարգիս Արայի Վարդանյանը: Վերջինս հանրությանը հայտնի, հանցագործ աշխարհում վարքաբեկված «Ճվճըվ Արոյի» կրտսեր որդին է, ով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից, քանի որ նրա մասնակցությամբ 1 տասնյակից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով 20-ից ավելի քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցներում: Պարզվել է նաև, որ Mercedes-ի վրա տեղադրված ռուսական համարանիշները կեղծ են:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: