Լոս Անջելեսում ձերբակալվել է մի շարք հանցագործությունների մեջ մեղադրվող Արտյոմ Գասպարյանը

Jan 05, 2016 Comments Off on Լոս Անջելեսում ձերբակալվել է մի շարք հանցագործությունների մեջ մեղադրվող Արտյոմ Գասպարյանը

Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ հղում անելով ամերիկյան կայքերին, Լոս Անջելեսում ոստիկանությունը փնտրում էր հայազգի Արտյոմ Գասպարյանին, ով կասկածվում է Պանորամա Սիթի, Լոս Անջելես, Բերբանք, Արևմտյան Հոլիվուդ և Քարսոն քաղաքներում նախորդ ամիս մի շարք քրեական հանցագործություններ իրականացնելու մեջ:Այսօր ABC 7 հեռուստաալիքի հաղորդմամբ նրան ձերբակալել են:

Ձերբակալման ընթացքում 32-ամյա Ա. Գասպարյանը հրազենային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել: Միջադեպը տեղի է ունեցել Սան Վելլիի 5-րդ մայրուղում: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մայրուղում երթևեկությունը մի քանի ժամով փակվել է:

Նշվում է, որ ոստիկանությունը հրազենի կիրառման արդյունքում վնասազերծել է նրան: Ա. Գասպարյանի մոտից առգրավվել է նաև զենք:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: