Դիարբեքիրի ապագան անցնում է ոչ թե Մոսկվայով, այլ՝ Անկարայով, Դավութօղլու

Jan 05, 2016 Comments Off on Դիարբեքիրի ապագան անցնում է ոչ թե Մոսկվայով, այլ՝ Անկարայով, Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հերթական անգամ դատապարտել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի մոսկովյան այցը և Ռուսաստանի հետ ԺԴԿ-ի մերձենալու քաղաքականությունը։

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Դավութօղլուն կուսակցական հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Դիարբեքիրի ապագան անցնում է ոչ թե Մոսկվայով, այլ՝ Անկարայով։

Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք Դիարբեքիրը կվերածեն բարօրության քաղաքի:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: