Ամստերդամ-Պեկին չվերթի ուղևորը վիրավորել է երկրորդ օդաչուին
Jan 05, 2016
Comments Off on Ամստերդամ-Պեկին չվերթի ուղևորը վիրավորել է երկրորդ օդաչուին
Ամստերդամ-Պեկին չվերթ իրականացնող KLM ավիաընկերության ինքնաթիռի ուղևորը թեթև վնասվածքներ է հասցրել օդանավի երկրորդ օդաչուին:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին, սակայն այս մասին հաղորդվում է այսօր։ Ականատեսների տվյաներով՝ ուղևորը հարվածել է օդաչուին սուր առարկայով։
Միջադեպից հետո օդանավակայանում նրան դիմավորել են ոստիկանները։