Որոշ ճանապարհներ բացվել են
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին` ժամը 15:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կողմից կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ բացվել են Գորիս-Սիսիան ավտոճանապարհը եւ Մեղրու լեռնանցքը:
Շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածները եւ Վարդենյաց լեռնանցքը:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: