Երեխա, երկրորդ կես. Սոնա Շահգելդյանը անկեղծանում է

Jan 06, 2016 Comments Off on Երեխա, երկրորդ կես. Սոնա Շահգելդյանը անկեղծանում է

Երգչուհի Սոնա Շահգելդյանը Ամանորը դիմավորել է սիրելիի հետ, բայց միառժամանակ աշխատել է:

«2015 թվականից շատ ակնկալիքներ ունեմ, բայց ամենակարևորը ինձ համար այն է, որ ունեմ իմ ընտանիքը, երգարվեստում ունեմ մի շարք հաջողություններ, շատ բաներ այս կյանքում սուտ ու անցողիկ են, միայն իսկական սերը, հարգանքն է մնայուն, որը պետք է լինի փոխադարձ»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգչուհին:

Անդրադառնալով 2015 թվականի ձեռքբերումների մասին երգչուհին նշեց, որ իր համար հաջողակ տարի է եղել բայց ունեցել է նաև տխուր օրեր, երբ կյանքից հեռացել են իրեն հարազատ մարդիկ․«Շատ եմ տխրել, երբ կյանքից հեռացան այնպիսի մարդիկ որոնց հետ շփվել եմ աշխատանքի բերումով, նրանց հետ մտերմացել եմ, իսկ մի օր հետո իմանում եմ, որ նրանք այլևս ինձ հետ չեն» ։

Նշենք, որ Սոնան իր կեսին գտել է հենց անցած տարում: Նա ամուսնացել է սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14-ին:

Առաջնեկին լույս աշխարհ բերած երգչուհին 2016 թվականից շատ ակնկալիքներ ունի:

Իր երկրպագուներին Սոնան խոստանում է, որ 2016 թվականը անակնկալներով լի տարի է լինելու։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս երգչուհին կունենա նոր տեսահոլովաներ :Իր փոխանցմամբ` ունենալու է  նաև  համերգային շրջագայություններ։

«Յուրաքնչյուր տարի ինչ որ բան ձեռք եմ բերում, հույս ունեմ, որ 2016-ն էլ ձեռքբերումներով լի տարի կլինի: Ցանկանում է, որ մարդիկ 2016 թվականին մարդիկ լինեն առողջ, շրջապատված լինեն սիրով և միմյան երջանկություն և ժպիտներ պարգևեն»,-ընդգծեց Շահգելդյանը:

Երգչուհին իր զգացումներով կիսվել է  նաև  Instagram-ի  իր էջում:

«Շուտով Նոր Տարի է, ուզում եմ նախապես շնորհավորել բոլորիդ գալիք տոների կապակցությամբ և մաղթել անսահման սեր և հաջողություններ: 2015թ. ինձ համար շատ մեծ հաջողությունների տարի էր ոչ միայն նրանով, որ ունեցա նոր երգեր, համերգներ, տեսահոլովակներ…. այս տարի ես ունեցա նաև իմ ընտանիքը և լույս աշխարհ եկավ իմ բալիկը, ինչի համար շատ երջանիկ ենք և հպարտ :)) Ուզում եմ, որ բոլորիդ կյանքում լինի այդ Աստծու կողմից շնորհված հրաշքը: Բոլորիդ շատ սիրում եմ… »,-  գրել է Սոնա Շահգելդյանը:

Լուսինե Ղազարյան

150377_840444699416395_2953655061075653177_n

10390124_840421729418692_4503096564394314918_n 10653474_845552248905640_5567488804586780520_n

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: