Հակամարտությունը կարող է զրոյացնել սիրիական խնդրի կարգավորման բոլոր ջանքերը

Jan 05, 2016 Comments Off on Հակամարտությունը կարող է զրոյացնել սիրիական խնդրի կարգավորման բոլոր ջանքերը

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև նոր հակամարտությունը կարող է զրոյացնել սիրիական խնդրի կարգավորման բոլոր ջանքերը՝ ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Bild-ի հետ հարցազրույցում։

«Խոսքը Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերություններում նոր էսկալացիայի մասին է, որը կարող է չեղարկել Սիրիայի շուրջ վերջին շաբաթների մեր բոլոր ջանքերը»,- ասել է Շտայնմայերը։

«Հուսով եմ, որ հուզումներն առաջիկայում կդադարեն, խելամտությունը կհաղթի, և Էր Ռիադն ու Թեհրանը կկենտրոնանան այն բանի վրա, ինչն իսկապես կարևոր է՝ զինված հակամարտությունների կարգավորումը, Սիրիայում, Եմենում և այլ կետերում քաղաքական լուծումների որոնումը՝ ԴԱԻՇ-ի ոտքի տակից հողը քաշելու նպատակով»,- հավելել է նախարարը։

Շտայնմայերի խոսքով՝ ամբողջ Միջին Արևելքի տարածաշրջանն ու առաջին հերթին Սաուդյան Արաբիան և Իրանը պատասխանատվություն են կրում միջազգային հանրության առջև, որոնք երկար տարիներ ակտիվորեն զբաղվել են տարածաշրջանում փոխկապակցված հակամատությունների կարգավորմամբ։

«Մեզ տարածաշրջանում պետք են պատասխանատու խաղացողներ, որոնք գործում են պատասխանատվությամբ: Դա վերաբերում է և՛ Էր Ռիադին և՛ Թեհրանին»,- ասել է նախարարը։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: