Ռուբլու փոխարժեքն այսօր

Jan 05, 2016 Comments Off on Ռուբլու փոխարժեքն այսօր

Հունվարի 5-ին, մոսկովյան ժամանակով ժամը 11.30-ին, մոսկովյան բորսայի սակարկություններում ռուսական ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին հավասարակշռված փոխարժեքը նախորդ սակարկային օրվա փոխարժեքի համեմատ բարձրացել է 984 կետով ու կազմել է 73.2029 ռուբլի, հայտնում է Finmarket.ru–ն: Նշենք, որ 1 կետը համապատասխանում է 0.01 կոպեկին:

Դոլարի նվազագույն գինը 72.823 ռուբլի է, առավելագույնը՝ 73. 392: Կնքվել է 4518 գործարք: Սակարկությունների ծավալը, առանց արտահամակարգային գործարքները հաշվի առնելու, կազմել է 17709 մլն ռուբլի, ինչը 105 տոկոսով շատ է վերջին ամսվա միջին նիշից: Վերջին գործարքը կատարվել է դոլարի դիմաց 73.319 ռուբլու փոխարժեքով:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: