«Սդղի գյոլ»-ում գտել են գոմերի պահակի դին

Jan 05, 2016 Comments Off on «Սդղի գյոլ»-ում գտել են գոմերի պահակի դին

Հունվարի 5-ին, ժամը 13.16-ին Սյունիքի մարզային ոստիկանության աշխատակիցները «Սդղի գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերել են 47-ամյա Կ. Հ.-ի դին: Այդ մասին տեղեկացնում են ՏԿ ԱԻՆ լրատվական կենտրոնից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 3-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում՝ «Սդղի գյոլ» կոչվող հանդամասում գտնվող գոմերի պահակ Կ. Հ.-ն ժամը 17.00-ի սահմաններում գնացել է սնունդ բերելու (գոմերից մոտ 200մ հեռու) և չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների ուժերով իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որը՝ ժամը 01.55-ին, վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով դադարեցվել էր:

Որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել էին հունվարի 4-ին, սակայն ապարդյուն:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: