Սաուդյան Արաբիան չի կարող թաքցնել իր հանցանքը. Ռուհանի

Jan 05, 2016 Comments Off on Սաուդյան Արաբիան չի կարող թաքցնել իր հանցանքը. Ռուհանի

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Էր Ռիադի որոշումը չի օգնի Սաուդյան Արաբիային՝ թաքցնելու շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի հանցավոր մահապատիժը։

Այդ մասին Թեհրանում Դանիայի արտգործնախարար Քրիստիան Ջենսենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին. «Սաուդյան Արաբիան չի կարող Իրանի հետ քաղաքական հարաբերությունների խզմամբ թաքցնել իր հանցանքը՝ կրոնական առաջնորդին մահապատժի ենթարկելը»։

Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն շիա քարոզչին և 46 այլ անձանց մահապատժի ենթարկելու մասին հայտարարել է նախորդ շաբաթ, ինչը խստապես դատապարտել է Թեհրանը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: