Էգեյան ծովի ափին հայտնաբերվել է 21 ներգաղթյալի դի

Jan 05, 2016 Comments Off on Էգեյան ծովի ափին հայտնաբերվել է 21 ներգաղթյալի դի

Թուրքիայի ոստիկանությունը Էգեյան ծովի ափի երկու տարբեր վայրերում հայտնաբերել է նավերի խորտակման հետևանքով 21 փախստականի դի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Թուրքական Այվալըք քաղաքի ափին հայտնաբերվել է 11 դի՝ 22 ներգաղթյալներով նավի խորտակման հետևանքով։ Այն Իզմիրից ուղևորվում էր հունական Լեսբոս կղզի, սակայն հայտնվել է փոթորկի մեջ, ինչի հետևանքով շրջվել է։ Առափնյա պահպանության ծառայության ջոկատներին հաջողվել է փրկել 8 մարդու։

Եվս 10 մարդու դի հայտնաբերվել է Դիքիլի քաղաքի շրջանում՝ հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները։

Առափնյա պահպանությունը շարունակում է որոնողական գործողությունը 3 նավերի և ուղղաթիռի կիրառմամբ։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: