Իրանը չի կարող մրցակցել Ադրբեջանի հետ

Jan 05, 2016 Comments Off on Իրանը չի կարող մրցակցել Ադրբեջանի հետ

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ SOCAR Energy Georgia ընկերությունը նորմալ է գնահատում Հայաստանի տարածքով Վրաստանին բնական գազ մատակարարելու վերաբերյալ Իրանի պլանները։ Այդ մասին հայտարարել է SOCAR Energy Georgia-ի գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովը:

«Եթե Վրաստանը կարիք ունի գազի հավելյալ ծավալի, նա լիովին իրավունք ունի գնել այն։ Դա չի ազդի մեր մատակարարումների վրա։ Մենք Վրաստանի կառավարության հետ համաձայնագիր ունենք մինչև 2025 թվականը։ Փաստաթղթի համաձայն՝ SOCAR Energy Georgia-ն գազով ապահովում է Վրաստանի ամբողջ սոցիալական սեկտորը։ Վրացական շուկայում ամեն տարի գազի պահանջարկն աճում է 8-9 տոկոսով։ Մեր գազի գներն ընդունելի են։

Բնական գազը, որը Վրաստանին Իրանից կմատակարարվի Հայաստանով, մրցակցություն չի ստեղծի այդ շուկայում։ Վրացական շուկան շատ փոքր է, այստեղ չի կարող լուրջ մրցակցություն լինել»,- ասել է նա։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: