Սուննիները կօգնեն հաղթել ԴԱԻՇ-ին. Financial Times

Jan 05, 2016 Comments Off on Սուննիները կօգնեն հաղթել ԴԱԻՇ-ին. Financial Times

ԴԱԻՇ-ին ոչնչացնելու և Սիրիայում հակամարտությունը կարգավորելու փորձերում միջազգային հանրությունը մոռանում է Մերձավոր Արևելքի սուննի մեծամասնության մասին, գրում է Financial Times թերթը:

ԱՄՆ-ը և Ռուսաստանը տվյալ հարցում 2 հզորագույն ուժեր են և հակադիր դիրքեր են զբաղեցնում, նշում է հոդվածի հեղինակը: Վաշինգտոնը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ Թուրքիայի և սուննի ընդդիմադիր խմբավորումների աջակցությամբ, մինչդեռ Մոսկվան Իրանի հետ համագործակցությամբ կգլխավորի «շիա առանցքը»՝ ձգտելով պահպանել Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի ռեժիմը:

Ռուսաստանը համարում է, որ սուննիներն աջակցում են ջիհադիստներին, սակայն ըստ պարբերականի՝ սա տեղի է ունենում չափավոր սուննի առաջնորդների բացակայության պատճառով: Ըստ հոդվածագրի՝ Սիրիայում ենրկայիս ռեժիմը բարդացնում է այդպիսի առաջնորդների հայտնվելը:

Այդպիսով, հակամարտության պայմաններում Մերձավոր Արևելքը «սուննի հակապրոպագանդայի սուր կարիք ունի», որը հաշվի կառնի ազգային փոքրամասնությունների իրավունքները, կցնցի շիա իշխանությունը և վերջ կդնի սուննիների շրջանում ԴԱԻՇ-ի գերակայությանը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: