Պուտինը ԴԱԻՇ-ի դեմ նոր զենք կկիրառի. The Daily Mail

Jan 05, 2016 Comments Off on Պուտինը ԴԱԻՇ-ի դեմ նոր զենք կկիրառի. The Daily Mail

Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ահաբեկչության դեմ պայքարում «կապից արձակել» իր նորագույն զենքը՝ քիբորգ-առնետների բանակը, գրում է The Daily Mail-ը: Ռուս գիտնականները հույս ունեն համադրել առնետների ֆենոմենալ հոտառությունը և տեխնիկայի նորագույն ձեռքբերումները, նշում է լրագրող Ուիլլ Ստյուարտը: Ներդրված միկրոչիպերով առնետները կկարողանան հոտառությամբ գտնել պայթուցիկ կամ թմրանյութ այն տեղերում, ուր միայն շատ փոքր էակ կարող է ներթափանցել:

Հեղինակի խոսքով՝ միակ խնդիրն այն է, որ ուսուցման համար 3 ամիս կպահանջվի, իսկ առնետի կյանքի տևողությունը մեկ տարի է:

«Սպուտնիկ» տեղեկատվական գործակալությունը նշում է, որ դա նշանակում է՝ գիտնականները ստիպված կլինեն մշտապես առնետների ամբողջ գումարտակներ ուսուցանել:

Նախագծի վրա աշխատում է գիտնականների 3 խումբ Հարավային դաշնային համալսարանում (Դոնի Ռոստով):

Գիտական ղեկավար Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ ըստ առնետի ուղեղի ակտիվության՝ «հնարավոր է իմանալ՝ արդյոք փլատակների տակ մարդ կա՞, արդյոք արժե՞ մաքրել փլատակներն այդտեղ, թե՞ ուրիշ տեղ՝ մարդկանց արագ փրկելու համար»:

Թերթը հայտնում է, որ Անգոլայում, Տանզանիայում, Մոզամբիկում, Կամբոջայում, Թաիլանդում, Կոլումբիայում առնետներն արդեն օգտագործվում են հակահետևակային ականների որոնման համար: Իսրայելում առնետներն օգնում են օդանավակայաններում ուղեբեռների ստուգման ժամանակ:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: