Հնագետները 800 տարեկան բջջային հեռախոս են հայտնաբերել

Jan 05, 2016 1 Comment

Ավստրիացի հնագետները Զալցբուրգում պեղումների ժամանակ հայտնաբերել են բջջային հեռախոս, որը 800 տարեկան է: Այս մասին հայտնում է «ՄԻՌ 24»-ը:

Հեռախոսը կավից է: Հեռախոսի վրա էկրան և ստեղններ կան: Գրառումերը սեպագիր են: Հնագետները դեռ չեն պարզել հին բջջային հեռախոսի ստեղծման պատմությունը:

Սոցցանցերի օգտատերերը ենթադրում են, որ այն ապացուցում է ոչ երկրային քաղաքակրթությունների գոյությունը: Հնարավոր է՝ եկվորները մարդկանց ցույց են տվել սարքը, և նրանք այն պատրաստել են ձեռքի տակ եղած նյութերից:

Համացանցի օգտատերերի մեծ մասը վստահ է, որ հեռախոսի մուլյաժը կա´մ հորինվածք է, կա´մ հին լեզվով գրված ուղերձ:

Միջազգային

Մեկ անդրադարձ “Հնագետները 800 տարեկան բջջային հեռախոս են հայտնաբերել” հրապարակմանը