Կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները

Jan 05, 2016 Comments Off on Կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին։ Պլանավորված է այդ հանդիպումն անցկացնել Թբիլիսիում։

Հանդիպմանը մասնակցելու են Վրաստանից Միխայիլ Ջանելիձեն, Թուրքիայից՝ Մևլյութ Չավուշօղլուն, իսկ Ադրբեջանից՝ Էլմար Մամեդյարովը։

Եռակողմ հանդիպումը նշանակված էր դեկտեմբերի 23-ին, սակայն չեղյալ էր հայտարարվել։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: