Արդյոք Իլհամ Ալիևին կհրավիրեն Վաշինգտոն

Jan 05, 2016 Comments Off on Արդյոք Իլհամ Ալիևին կհրավիրեն Վաշինգտոն

Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` մարտի վերջին բազմաթիվ երկրների ղեկավարներ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով հավաքվելու են Վաշինգտոնում՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին, որն անցկացվում է 2010 թվականից։

Հրավիրյալների մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չեն արվել, սակայն իրազեկ մի շարք աղբյուրներ լրատվամիջոցին հայտնել են, որ այս անգամ քիչ հավանական է, որ այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր կստանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Պատճառը պաշտոնական Բաքվի կողմից անկախ ձայներն ու քաղաքացիական հասարակությանը ճնշելն է։

Ամերիկացի նախկին դիվանագետներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, գործակալության թղթակցին հայտնել է, որ քանի որ Ադրբեջանում լուծված չէ քաղբանտարկյալների հարցը, արևմտյան գործընկերները հայտնվել են բարդ իրավիճակում՝ կապված Ալիևի կառավարության հետ համագործակցելու հետ՝ ներառյալ բարձր մակարդակի հրավերները։ Վաշինգտոնի պաշտոնատար անձինք դեռ չեն մեկնաբանում այդ հարցը։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: