Հեռացա «Բարսելոնա»-ից,քանի որ…Վիլյա

Jan 05, 2016 Comments Off on Հեռացա «Բարսելոնա»-ից,քանի որ…Վիլյա

«Որոշեցի հեռանալ «Բարսելոնա»-ից, քանի որ կորցրեցի տեղս հիմնական կազմում: Միշտ փորձել եմ իրատես լինել և հասկանալ, թե որտեղ եմ և ուր կարող եմ գնալ: Բավականաչափ խաղաժամանկ չէի ստանում՝ մարզչական շտաբի որոշմամբ:

Հեշտ կլիներ մնալ «Բարսելոնա»-ում, շարունակել տիտղոսներ նվաճել: Սակայն ես ցանկանում էի դուրս գալ խաղադաշտ: Ամեն ինչ շատ պարզ է: Ցանկանում էի ավելի շատ լինել ոչ թե պահեստայինների նստարանին, այլ խաղադաշտում»,- Sport-ի փոխանցմամբ «Վալենսիա»-ի և «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան, ով ներկայումս հանդես է գալիս «Նյու Յորք Սիթի»-ում, խոսել է կատալոնական ակումբից հեռանալու պատճառների մասին: Վիլյան նշել է, որ իրեն չի բավարարել խաղային պրակտիկան:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: