Թուրքական բանակում մեծ թվով քրդերեն Աստվածաշունչ է հայտնաբերվել

Jan 05, 2016 Comments Off on Թուրքական բանակում մեծ թվով քրդերեն Աստվածաշունչ է հայտնաբերվել

Թուրքական demokrathaber կայքը «Թուրքիայի բանակի կողմից կատարված քրդերեն Աստուածաշնչի մասին հայտարարությունը մտահոգել է քրիստոնյաներին» խորագրի ներքո գրում է.

«Թուրքական բանակը Բիթլիսի գյուղաքաղաքներից մեկում PKK-ին պատկանող թաքստոցում «քրդերեն Աստուածաշունչ հայտնաբերելու» մասին հայտարարություն է արել:

Բանակի պաշտոնական կայքէջում հայտնաբերված զենք-զինամթերքի և այլ գրքերի կողքին ուշադրություն է գրավել քրդերեն Աստվածաշունչը: Բայց Թուրքիայում Աստվածաշունչ հրատարակող և տարածող ընկերության տնօրենն ասել է, որ հրապարակված նկարներում ինքը չի տեսել Աստվածաշնչի քրդերեն տարբերակը (Mızgini): Demokrat Haber-ը կապ է հաստատել քրիստոնյա մի քաղաքացու հետ, ով ասել է, որ Աստվածաշունչը հայտնաբերելու դեպքում մի շարք նկարներ կտարածվեին և, քանի որ նման բան չկա, ապա դա կարող է զուտ քարոզչություն լինել: Ավելին, նրա խոսքով, վերջին զարգացումները մտածել են տալիս, որ հակաքրիստոնեական մթնոլորտը վերակենդանանում է»:

Աղբյուր՝ «Հորիզոն» շաբաթաթերթ

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: