Ֆինլանդիան կփակի փախստականների ընդունման կենտրոնները

Jan 05, 2016 Comments Off on Ֆինլանդիան կփակի փախստականների ընդունման կենտրոնները

Helsingin Sanomat թերթը գրում է,որ  եկող  տարի Ֆինլանդիան ամենայն հավանականությամբ կշարունակի փակել փախստականների ընդունման կենտրոնները: Միջոցառումը կվերաբերի տասնյակ կենտրոնների այն դեպքում, եթե երկիր ժամանած՝ ապաստան խնդրողների թիվը նորից չսկսի սրընթաց աճել:

Անցած տարվա վերջին իշխանություններն արդեն հայտարարել են այն մասին, որ կփակեն երեք կենտրոններ ու կարգելակեն մի քանի նոր կենտրոնների շինարարությունը: Ֆինլանդիա ժամանած փախստականների թիվը դեկտեմբերի վերջին սկսել է նվազել:

2015 թ. Ֆինլանդիա է ժամանել մոտավորապես 32.5 հազար փախստական, հիմնականում՝ Իրաքից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: