Մեսսին`տարվա լավագույն խաղարկող

Jan 05, 2016 Comments Off on Մեսսին`տարվա լավագույն խաղարկող

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայի ընթացքում առաջին անգամ ճանաչվել է տարվա լավագույն խաղարկող: Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է տարվա լավագույն խաղարկող անվանակարգում հաղթողի անունը: Մեսսին հավաքել է 165 միավոր եւ շրջանցել է իր թիմակցին՝ Անդրես Ինեյստային (91):  Երրորդ տեղը գրավել է Անդրեա Պիրլոն(«Յուվենտուս», «Նյու Յորք Սիթի»):

1.Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 165

2. Անդրես Ինյեստա («Բարսելոնա») – 91

3. Անդրեա Պիրլո («Յուվենտուս»,«Նյու Յորք Սիթի») – 54

4-5. Էդեն Ազար («Չելսի»), Կեւին դե Բրյունե («Վոլֆսբուրգ»,«Մանչեսթեր Սիթի») – 22

6. Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի») – 13

7-8. Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (երկուսն էլ՝ «Ռեալ») – 11

9-10. Խամես Ռոդրիգես («Ռեալ»), Խավյեր Պաստորե (ՊՍԺ) – 10

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: