ԱՄՆ-ն սպառնալիք չի ՌԴ-ի համար. Պենտագոն

Jan 05, 2016 Comments Off on ԱՄՆ-ն սպառնալիք չի ՌԴ-ի համար. Պենտագոն

РИА «Новости»-ն տեղեկացնում է,որ  Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեյվիսը՝ մեկնաբանելով Ռուսաստանի որդեգրած նոր մարտավարությունը հայտարարել է.

«  Ռուսաստանը չպետք է համարի, որ ԱՄՆ-ն սպառնալիք է ներկայացնում իրենց համար:  Նրանք չունեն որևէ հիմք, որ ԱՄՆ-ն սպառնալիք է ներակայացնում իրենց համար… մենք չենք ձգտում  խնդիրներ ունենալ Ռուսաստանի հետ….մենք ունենք տարաձայնություններ, բայց սկզբունքային չէ մտածել, թե մենք սպառնալիք ենք Ռուսաստանի համար»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նորացված ռազմավարությունը հաստատող հրամանագիր է ստորագրել:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: